ԱԳ նախարարի հետ քաղաքացին փողոցում բանավիճել է՝ Արցախի հարցով (Տեսանյութ)

ԱԳ նախարարի հետ քաղաքացին փողոցում բանավիճել է՝ Արցախի հարցով (Տեսանյութ)

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ուշ երեկոյան փողոցում բանավիճել է մի քաղաքացի, ով ցանկացել է իմանալ՝ Ղարաբաղյան հարցում բանակցություններն ինչ փուլում են և թե ինչ փաստաթուղթ է դրված սեղանին։

Միջադեպի տեսանյութը հրապարակվել է յութուբյան Andradardz ալիքով։ Դրանում լսվում է, որ քաղաքացին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն է փորձել ճշտել անձնամբ նախարարից։

«Դուք ինձ հետ մրցում եք հայրենասիրության մեջ և կարծում եք, որ ես կարող եմ մի բան անել, որը վատ է մեր երկրի համար։ Դու ինձ հարցնում ես` Ղարաբաղի ստատուսի հարցում կարո՞ղ է լինել ինչ-որ զիջում: Դու կարծում ես, որ մենք կարո՞ղ ենք ինչ-որ ձևով զիջել մեր անվտանգությունը: Պատասխանը՝ ոչ»,- ասել է նախարարը։

Վերջում քաղաքացին փորձել է ճշտել՝ արդյոք Արցախում ադրբեջանցիները համատեղ բնակություն են հաստատելու արցախցիների հետ, ինչին ի պատասխան նախարարն ասել է, որ նման բան, իհարկե, չի լինելու։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ապրիլի վերջին հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ռուսաստանի արտգործնախարարը պնդել էր, թե քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են: Դրան ի պատասխան ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---