Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով` հասնելով 24-ի։

Մեկուսացված է 72 քաղաքացի։ Բուժվել է 8 քաղաքացի։ Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել, տեղեկացնում է Արցախ Տեղեկատվական շտաբը։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 554 անձ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի և շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում:57 թեստավորվածի փորձանմուշի հետազոտության էր ուղարկվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---