1-ամյա Միքայելի լյարդը փոխպատվաստել են, պատրաստվում է տուն գնալ

1-ամյա Միքայելի լյարդը փոխպատվաստել են, պատրաստվում է տուն գնալ

PanARMENIAN.Net - Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական կենտրոնում երկու ամիս առաջ լյարդի փոխպատվաստման է ենթարկվել և հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ:

Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը` նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտը, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ:

Բժշկական այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» և արտասահմանցի գործընկերների գործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին:

«Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգևելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով»,- ասել է ԲԿ-ի տնօրեն Արա Բաբլոյանը:

2019-ապրիլին ՀՀ-ում առաջին ագամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից։ Իսկ 2019-ի հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---