Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ ՀՀ՝ Սադախլոյի անցակետով

Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ ՀՀ՝ Սադախլոյի անցակետով

PanARMENIAN.Net - Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել ելումուտի արգելքը։

Դեսպանատունը տեղեկացնում է նաև, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը։ Այս որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս ՀՀ մոտ 35 քաղաքացի կա, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական մեքենաներով: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել էին ՌԴ վերադառնալ և օգտվել Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան չվերթներից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---