Ինչպես Honey.am-ը միավորեց Հայաստանի տարբեր անկյուններում աշխատող 27 մեղվապահի18 մայիսի 2020 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարբեր անկյուններում աշխատող 27 մեղվապահի միավորում է Honey.am-ը: Բրենդ, որը ստեղծեց Ջորջ Տաբակյանը, երբ Լիբանանից վերջնական Հայաստան վերադարձավ։ Honey.am-ը մթերում է հայկական մեղրն ու ներկայացնում տեղական ու միջազգային շուկաներում: Այժմ ընկերության հետ աշխատում են Արփի լճի, Բերքաբերի, Քարվաճառի, Շամշադինի, Ուրցասարի ու Հայթաղի տարածքում գործող մեղվապահները: Բոլորն էլ սահմանամերձ կամ ազատագրված տարածքներից են։ «Հայաստանում մոտ 20 տեսակի մեղր կա՝ արտադրված տարբեր ծաղիկների ու ծառերի նեկտարներից: Ես չեմ ուզում ասել, թե մեր մեղրը աշխարհում ամենալավն է, բայց որակով այն ամենաբարձր մեղրերից մեկն է: Ուղղակի պետք է այն ճիշտ ներկայացնել աշխարհին, որ դրսի հաճախորդը, օրինակ՝ եվրոպացին կամ ամերիկացին, այդ մեղրի արժեքը հասկանա, որ այն բնական է, ոչ մի բան խառնված չէ: Շուկայի ուսումնասիրության համար մենք մեր գործընկերների՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ու NABU-ի հետ գնացել ենք Գերմանիա, եղել ցուցահանդեսներում, որպեսզի ավելի լավ հասկանանք միջազգային շուկայի պահանջները, թե ինչ պետք է անենք այնտեղ ներկայացված լինելու համար: Բիզնեսը կենդանի օրգան է, պետք է միշտ զարգանա ու առաջ գնա: Պատերազմի նման է՝ փոքր մարտեր հաղթելով առաջ ես գնում»,- նշել է Ջորջ Տաբակյանը: Honey.am-ը 2015-ից օրգանական է: Ընկերությունը մասնակցելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» համատեղ ծրագրին՝ ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ։ Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |