Bloomberg․ Լարրի Գագոսյանն կարանտինում արվեստի գործերի առցանց վաճառքով $14 մլն է վաստակել22 մայիսի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Արվեստի գործերի աշխարհի ամենահայտնի կոլեկցիոներ Լարրի Գագոսյանն անցել է առցանց վաճառքի՝ կարանտինի ռեժիմի մեկնարկից ի վեր վաճառքի ծավալը կազմել է 14 մլն դոլար։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում նա գնորդ է գտել նկարչուհի Սեսիլիա Բրաունի կտավի համար, որը գնահատվել է 5․5 մլն դոլար, գրում է Bloomberg-ը։ Հարցազրույցում Գագոսյանը պատմել է, որ ապրիլ-մայիսին կառավարում էր մոլորակով մեկ տարածված իր կայսրությունը Մանհեթենի իր աշխատասենյակից։ Գագոսյանը մշտական 300 աշխատակից ունի, կառավարում է 18 պատկերասրահ և տնօրինաում 16,000 քմ վարձակալած տարածք։ Գագոսյանը խոստովանել է, որ պատրաստ է դժվար ժամանակներին։ Լինելով հայ գաղթականների ընտանիքից՝ Գագոսյանը 1970-ականներին սկսել է Լոս Անջելեսի ավտոկայանատեղիում պոստերներ վաճառելուց և հասել արտ ինդուստրիայի գագաթին։ Ըստ Գագոսյանի՝ հիմա արվեստի գործը գնելն առաջնային չէ նույնիսկ ամենաակտիվ կոլեկցիոներների համար։ «Հիմա դժվար է նույնիսկ տեղափոխել նկարը, բեռնատար պատվիրել, ինչ-որ մեկին դրդել հաշվետվություն ներկայացնել։ Այն ամենը, ինչն արվեստի աշխարհում տարրական էր համարվում, դարձել է շատ խնդրահարույց»,- ասել է նա։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արվեստի ամբողջ ինդուստրիան, որի ծավալը հասնում է 54 մլրդ դոլարի, կոլապսի մեջ է՝ թանգարաններն ու պատկերասրահները փակ են, իսկ տոնավաճառները տեղափոխվում են անորոշ ժամանակով։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |