ՀՀ-ում գույքահարկը կավելանա, կհարկվի նաև մինչև 3 մլն դրամանոց գույքը![]() 27 մայիսի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի, հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում: Ըստ Փաշինյանի՝ նախագիծը կարևորագույն ռեֆորմ է, քանի որ վերանում է «չհարկվող գույք» հասկացությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ ընդհանուր առմամբ՝ գույքահարկը ավելանալու է և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք անվանում են «դղյակներ, ապարանքներ»: Ըստ վարչապետի՝ «մեծադղիրդ առանձնատները» սիմվոլիկ գույքահարկ են վճարում։ «Մենք 4 փուլային հարկային բարեփոխումների համակարգ ենք ներդնում և այս ժամանակահատվածում առաջին տարում մոտ 500,000 շահառուի գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ», - ասել է նա՝ ընդգծելով, որ 2021 թվականին ճգնաժամային տրամաբանաության մեջ կլինեն գույքահարկի առումով, իսկ հետագայում տնտեսական աճի տեմպը կվերականգնեն և բարձրացրումը կլինի իրավիճակին համարժեք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |