Պուտինը շնորհավորել է Փաշինյանին․ Բարձր եմ գնահատում կառուցողական երկխոսությունը

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին․ Բարձր եմ գնահատում կառուցողական երկխոսությունը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ` նշելով, որ բարձր է գնահատում հաստատված կառուցողական երկխոսությունը։

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ․․․ Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում գործընկերության ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է ուղերձում։

Պուտինը մաղթել է վարչապետին քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունիսի 1-ին նշում է իր ծննդյան օրը։ Առավոտյան նա ֆեյսբության եթերում հայտարարել է, որ ինքը, ինչպես նաև ամբողջ ընտանիքը, վարակվել են կորոնավիրուսով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---