Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակն ու մտքեր փոխանակել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բելառուսի նախագահի նախաձեռնությամբ:

Զրուցակիցները միմյանց ներկայացրել են երկու երկրում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ:

Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը և, ինչպես նախկինում, դեմ առ դեմ հանդիպել:

Ընթերցեք նաև․ Լուկաշենկո․ Փաշինյաններ ու Զելենսկիներ Բելառուսում չկան

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---