Մեքենաների պետհամարանիշերը գողանում են ու գումար պահանջում․ Քրգործեր կան 2 հունիսի 2020 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Մեքենաներից գողությունների «նոր շարք» է սկսվել, գողանում են պետհամարանիշերը, հայտնում են «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։ ՀԿ-ն կոչ է արել նման խնդրի դեպքում դիմել Ոստիկանություն՝ հիշեցնելով, որ զույգ պետհամարանիշերը գողանալու դեպքում ՃՈ-ն նույնը չի վերականգնում։ PanARMENIAN.Net ին Ոստիկանությունում ասացին, որ տեղյակ են համարանիշեր գողանալու դեպքերից, կան նաև հարուցված քրեական գործեր: «Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,-ասացին կառույցում։ ՀԿ-ի հաղորդագրությանը կից ներկայացված է համարները գողացած անձի Viber հավելվածի համարը, որտեղ նշված է՝ եթե պետհամարանիշերի տերը ցանկանում է դրանք հետ վերցնել, թող կապվի իրենց հետ։ Նյութի մեկնաբանություններում մեկ այլ հեռախոսահամար էլ է ներկայացված, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի փոխանցումից հետո պետհամարանիշերը կվերադարձվեն տիրոջը։ Ներկայացված է երկու հեռախոսահամար՝ +79774081517 և +79660672733։ Օգտատերերից մեկը տեղադրել է նաև Viber-ում իր նամակագրությունը, որտեղ նրանից սեփական մեքենայի պետհամարանիշը վերադարձնելու համար 20,000 դրամ են պահանջել։ Գողության նման ձևը տարածված է ՌԴ-ում։ Հայերը մեքենաներից հանում են պետհամարանիշերը, իսկ մեքենաների սեփականատերերը ստիպված են վճարել, քանի որ այդ պահին նորը ստանալ չեն կարող։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |