Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա![]() 2 հունիսի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում: Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, հունիսի 2-ի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով 46 վարակակիր է գրանցվել, որից 26-ն արդեն առողջացել են, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը: Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է: Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի PCR թեստի արդյունքը բացասական է։ Մինչ այդ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ էր հանձնել՝ նույնպես բացասական արդյունքով։Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |