Ալեքսիս Օհանյանը թողել է Reddit-ում պաշտոնը՝ իր փոխարեն սևամորթի նշանակելու հորդորով 6 հունիսի 2020 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Reddit-ի համահիմնադիր ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ որոշել է հեռանալ ընկերության տնօրենների խորհրդից և խնդրել է իր փոխարեն սևամորթ թեկնածուի ընդունել։ Reddit-ի համահիմնադիրը հեռանում է պաշտոնից` ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ «Ես Reddit-ի համահիմնադիրը դարձա 15 տարի առաջ, որպեսզի օգնեմ մարդկանց ընկերակցություն գտնել։ Վաղուց ժամանակն է ճիշտ բաներ անել։ Ես այսպես եմ վարվում հանուն ինձ, հանուն իմ ընտանիքի և երկրի»,-ասել է նա։ Նա նշել է, որ անում է դա որպես հայր, որը պետք է իր սևամորթ դստերը (Օհանյանն ու թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը 2-ամյա դուստր ունեն) կարողանա պատասխան տալ, երբ նա կհարցնի․«Իսկ դու ի՞նչ արեցիր»։ Օհանյանը նաև ասել է, որ Reddit-ի բաժնետոմսերից ապագայում ստանալիք եկամուտները ծառայեցնելու է աֆրոամերիկյան հանրությանը և կսկսի 1 մլն դոլար նվիրատվությունից ամերիկյան ֆուտբոլի խաղացող Քոլին Կապերնիկի «Իմացիր քո իրավունքը» ծրագրին։ Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։ Մինեապոլիսում և այլ քաղաքներում սկսված ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ոստիկանության 114 աշխատակից է տուժել։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ |