Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ- Երևան չվերթով ՀՀ կվերադառնա 33 քաղաքացի

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ- Երևան չվերթով ՀՀ կվերադառնա 33 քաղաքացի

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 33 քաղաքացի, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Լոս Անջելեսի միջազգային օդակայանից շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Հունիսի 6-ին Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան է ժամանել ՀՀ 59 քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով փոխկապակցվել է երկու չվերթ, որոնք իրականացնում են KLM և Belavia ավիաընկերությունները։

ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին, ինչպես նաև աջակցում կազմակերպական հարցերում։

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Արդեն վերադարձել է 273 ՀՀ քաղաքացի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---