ՏՄՊՊՀ․ ՀՀ-ում սպառողական ապրանքների գները նվազել են, դիմակի ու կոճապղպեղի դեֆիցիտ չկա![]() 8 հունիսի 2020 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան շուկայում առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գների նվազում կա, որոշ ժամանակ առաջ արձանագրված՝ դիմակների և կոճապղպեղի դեֆիցիտը կարգավորվել է, հայտնել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նրա խոսքով` ՏՄՊՊՀ-ն 44 ապրանքի շուկայում ուսումնասիրություն է կատարել, և բացի ցիտրուսային մրգերի, կոճապղպեղի և դիմակների գներից, այլ շուկաներում գների բարձրացում չի նկատվել։ «Եթե համեմատում ենք 2018-19 թվականների այս նույն ժամանակաշրջանում առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գների հետ, ապա հիմա գների նվազումը բավականին ակնհայտ է։ Ավելին` այս պահին որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, և որևէ խանութում ապրանքի պակասություն չկա»,- ասել է Գևորգյանը։ Անդրադառնալով հանրության շրջանում դիմակի գների հետ կապված բողոքներին` Գևորգյանը նշել է, որ Հայաստանում չի եղել դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծեն, և այն վաճառվի 200 դրամով։ Նա նշել է՝ հաշվի առնելով բոլոր երկրներում էլ դիմակների դեֆիցիտը` դրանք ներկրվել են 10 անգամ ավելի բարձր գնով։ «Ընդ որում, մեր ձեռնարկած քայլերի շնորհիվ այս պահին Հայաստանում դիմակների գինը բավականին իջել է։ Օրինակ` մետրոպոլիտենում 200 դրամ է 2 դիմակի գինը։ Սակայն մենք ուսումնասիրում ենք դիմակների շուկան և եթե գտնենք, որ տնտեսվարողները չարաշահել են այս իրավիճակում իրենց ունեցած դիրքը, նրանք պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Գևորգյանը։ Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,325-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 211 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Առողջացածների ընդհանուր թիվը 4099 է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |