Նախարար․ 2020-ին ՀՀ տնտեսական ակտիվությունը ոչ թե զրոյական կլինի, այլ անկում կարձանագրի![]() 8 հունիսի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - 2020-ին Հայաստանի տնտեսության ակտիվությունը ոչ թե զրոյական կլինի, այլ անկում կարձանագրի, հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչարյանը՝ հավելելով` կարևոր է, որ տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններ պահպանեն իրենց պոտենցիալը։ Նախարարի խոսքով՝ առավելապես խնդիրներ կան զբոսաշրջային ոլորտում, սակայն ճգնաժամից հետո կարելի է ստեղծարար առաջարկներով գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, փոխանցում է Yerkir.am-ը։ Նախարարի խոսքով՝ համաշխարհային տնտեսության մեծամասշտաբ փոփոխությունները հատկապես մեծ չափով են ազդում այն տնտեսությունների վրա, որոնք ինտեգրված են միջազգային տնտեսական հարաբերություններում, ինչպես Հայաստանը։ Խաչատրյանը հայտնել է, որ այժմ ներմուծման և արտահանման հետ կապված լոգիստիկ շղթաներն էապես վնասված են, իսկ տնտեսության վրա ազդեցության գնահատականը դեռ վերջնական լինել չի կարող։ «Տարբեր միջազգային կազմակերպություններ կարծում են, որ 3-5% անկում կարձանագրվի, ըստ գնահատականի 2021-ին նույն այդ տնտեսությունները կերականգնվեն նույն չափով։ Ես կարծում եմ, որ մենք բացառություն չենք լինելու աշխարհի մյուս տնտեսությունների համեմատությամբ»,- ասել է նախարարը։ 2019 թվականը Հայաստանը փակել է 7,6% տնտեսական աճով՝ այսպիսով գրանցելով ամենաբարձր աճը նախորդ տասներկու տարվա ընթացքում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |