Գոգյան․ Ծաղրել-վախեցնելու փորձերից բացի այլ բան չտեսա

Գոգյան․ Ծաղրել-վախեցնելու փորձերից բացի այլ բան չտեսա

PanARMENIAN.Net - Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական տված Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է փոշմանելու վերաբերյալ շրջանառվող լուրերը:

«Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում․․․

Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ։

Ես հստակ նշել եմ իմ հրաժարականի պատճառն ու, ցավոք, դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել»,- ասվում է գրառման մեջ:

Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Գոգյանի հրաժարականի խիստ քննադատական հայտարարությունից հետո, կոմիքս-ծաղրանկար էր հրապարակել «դրամատիկ ելքի» մասին, որը բոլորի կողմից ընկալվեց որպես հեգնանք Գոգյանի հասցեին։ Մամուլում նաև տեղեկություններ շրջանառվեց, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---