ՃՏՊ՝ Թորոսյանի մասնակցությամբ․ 10-ամյա երեխայի է հարվածել, կյանքին վտանգ չի սպառնում

ՃՏՊ՝ Թորոսյանի մասնակցությամբ․ 10-ամյա երեխայի է հարվածել, կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ՝ մեքենայի դանդաղ ընթացքում հարվածել է 10-ամյա մի երեխայի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ինքը նախարարը։

Նա հայտնել է նաև, որ անմիջապես երեխային տեղափոխել է հիվանդանոց, նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10-ամյա մի երեխայի։

Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն»,- ասվում է գրառման մեջ։

Թորոսյանը հավելել է նաև, որ դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանություն` նյութեր նախապատրատելու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---