Ծառուկյանն ԱԱԾ-ից դուրս է եկել. «Կան թղթեր, սարքած թղթեր»

Ծառուկյանն ԱԱԾ-ից դուրս է եկել. «Կան թղթեր, սարքած թղթեր»

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել ԱԱԾ-ից 9 ժամ տևած հարցաքննությունից հետո, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ծառուկյանին ԱԱԾ շենքի բակում սպասում էին նրա համակիրներն ու կուսակցության անդամները։ Նա մանրամասներ չի ներկայացրել հարցաքննության մասին՝ նշելով, որ ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգան։

«Բոլոր գործողություններն այսօրվա, որ իմ ելույթից հետո են, ես ընդունում եմ քաղաքական։ Կան թղթեր, սարքած թղթեր... Եթե եղել է իմ հայտարարությունից հետո՝ քաղաքական ա։ Քննությունը կատարվումա։ Պապուս թվի գործերը նայելով, ասելով... ես սեփականատեր եմ, կառավարման հետ կապ չունեմ», - ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը։

Մինչև այդ փաստաբանները հայտարարել են, որ Ծառուկյանը ձերբակալված չէ։ Փաստաբանական թիմի անդամ Նարեկ Ալոյանը նշել է, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ (նման համաձայնություն առկա չէ), կամ հանցագործության կատարման պահին (նման փաստական հիմք առկա չէ)։ Ըստ փաստաբանների՝ Ծառուկյանի ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ էր տևել։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։

Ամբողջ օրվա ընթացքում հավաքված քաղաքացիները հետևել են իրադարձությունների ընթացքին, հավաք իրականացրել՝ նախ Ծառուկյանի տան մոտ, ապա՝ ԱԱԾ շենքի առաջ։ Ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---