Վարչապետ. Տուգանելիս՝ ոստիկանները նաև դիմակ կտան պահանջը խախտողներին

Վարչապետ. Տուգանելիս՝ ոստիկանները նաև դիմակ կտան պահանջը խախտողներին

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ից կամավորներ են շրջում փողոցներում ու դիմակ են առաջարկում նրանց, ովքեր չեն կրում: Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաատսխանելով PanARMENIAN.Net ի հարցին, թե արդյոք կառավարությունը փնտրում է ներկայիս իրավիճակի ու տոտալ լոքդաունի միջակայքում մոբիլությունն ու ակտիվությունը սահմանափակելու որևէ միջանկյալ տարբերակ։

Բացի այդ, վարչապետը նշեց, որ հանձնարարել է ոստիկաններին՝ նրանց, ում տուգանում են 10,000 դրամով դիմակ չկրելու համար, դիմակ տալ այդ նույն մարդկանց:

«Վերջին շատ երկար շրջանում ՀՀ քաղաքացիներին առաջարկել ենք երկու ամենաէֆեկտիվ մեթոդները՝ կրել դիմակ ու պահպանել հեռավորություն, բայց դրանք չեն պահվել ու արդյունք չեն տվել մի պարզ պատճառով՝ կանոնների չկատարման զանգվածային իրողության հետ գործ ունենք: Մեր խնդիրն է՝ ինչպե՞ս անել, որ քաղաքացին կրի դիմակ, ո՞նց պարտադրել ու համոզել: Սա պետք է լինի զանգվածային հակահամաճարակային շարժում, մթնոլորտն այնպիսին լինի, որ դիմակ չկրելը լինի ամոթ, որ մի քաղաքացին մոտենա մյուսին ու ասի՝ «ինչու չես կրում դիմակ, հարգելիս»,- նշեց նա:

Հայաստանում հունիսի 15-ի առավոտյան դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 17,064-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 285 դեպք կա, այլ պատճառով՝ 94։ Առողջացածների ընդհանուր թիվը 6276 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---