Կորոնավիրուսից մահացած կնոջն ամուսինն արգելել էր թեստ հանձնել17 հունիսի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում կորոնավիրուսից մահացած 66-ամյա կինը 2 անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո՝ մահից առաջ հանձնած թեստի պատասխանը դրական է եղել, սակայն դրանից առաջ ամուսինն արգելել էր նրան թեստավորել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Կարմիր խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի խոսքով՝ պոլիկլինիկայի բժիշկներին չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել։ Սանդրոսյանն ասել է, որ վիրուսի գոյությանը չհավատալու հետևանքով կինը կյանքով է հատուցել: «Քրոնիկ հիվանդ է եղել մահացածը, սիրտը ստենտավորած է, դիմել է պոլիկլինիկա ամսի 11-ին, զննվելուց հետո կասկածվել է թոքաբորբ, հիվանդն ուղղորդվել է ռենտգենոգրաֆիայի, թոքաբորբը հաստատվել է: Բժշկի կողմից առաջարկվել է նմուշառում, նմուշառումից ամուսինը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չեն ուզում, ընդհանրապես չեն ուզում, տանը կմնան, բուժում կստանան: Վերցվել է հսկողության տակ, մեկուսացվել է, 3 օրերին ինքը ստացել է համապատասխան բուժում, վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ հունիսի 16-ին տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և հիվանդը մահացել է»,-ասել է բժշկուհին: ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հատուկ խումբ է ձևավորվել՝ ուսումնասիրելու, թե արդյոք կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման հետ կապ ունեն օտարերկրյա հատուկ ծառայությունները կամ նրանց հետ առնչվող շրջանակներ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ձևավորված խումբը պարզելու է՝ արդյոք կարող են լինել քաղաքական կամ ոչ քաղաքական ուժեր, որոնք, իրենց նեղ շահերից ելնելով, կարող են ապատեղեկատվության տարածման համար փողեր ծախսել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |