ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար 25,100-ից ավելի մարդ է դիմել19 հունիսի 2020 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ի դրությամբ` Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթերով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25,100-ը։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Չվերթերի հաճախականությունը հունիսի ընթացքում ավելացել է՝ ընդգրկելով նաև թռիչքներ դեպի Հայաստան ռուսաստանյան այլ քաղաքներից (Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Եկատերինբուրգ և այլն)։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրում և առաջիկայում ևս նախատեսված են չարտերային չվերթեր։ «Այդուհանդերձ, ստեղծված կարանտինային իրավիճակի պայմաններում, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը նշված չվերթներով»,- ասվում է գրառման մեջ։ Դեսպանությունը կոչ է անում ՌԴ-ում գտնվող հայաստանցիներին սպասել կանոնավոր թռիչքների վերականգնմանը։ Իրականացվող չվերթերը նախատեսված են առաջնահերթ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։ Դրանցից կարող են օգտվել նաև երկքաղաքացի հանդիսացող դիմումատուներն ու այն ՌԴ քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանում։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |