Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37-%ով

Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37-%ով

PanARMENIAN.Net - 2020-ի առաջին եռամսյակում, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37%-ով՝ 1025-ից հասնելով 645-ի։

Եվրոստատն ամփոփել է 2020-ի առաջին եռամսյակի՝ միգրացիային առնչվող տվյալները։

Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվար ամսին կազմել է 26%, փետրվարին՝ 40%, իսկ մարտին՝ 47%, տեղեկացնում է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։

ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---