Հունիսի 22-ին Մոսկվա-Երևան հերթական չարտերը կիրականացվի![]() 22 հունիսի 2020 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Ցուցակագրված քաղաքացիները, ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մինչև հունիսի 22-ը՝ 14։00-ն։ Ավիատոմսի արժեքը 13,000 ռուբլի է։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Չվերթի ուղևորները Երևան ժամանելուն պես 14 օրով պետք է ինքնամեկուսանան։ Ավելի վաղ դեսպանատունը հայտնել էր, որ համաճարակի բռնկումից ի վեր ՀՀ ավելի քան 25,000 քաղաքացի է հերթագրվել ՌԴ-ից հայրենիք վերադառնալու համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |