ՀՀ-ն 7-րդն է աշխարհում 1 մլն բնակչության հաշվով Covid-19-ի դեպքերի քանակով![]() 22 հունիսի 2020 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, Worldometer-ի տվյալներով, 7-րդն է աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի քանակով, եթե հաշվի չառնել գաճաճ պետությունները։ Այդպիսով, 2․96 մլն բնակչությամբ Հայաստանում հունիսի 22-ի տվյալներով կորոնավիրուսի 20,588 դեպք կա։ Այդպիսով, 1 մլն մարդու հաշվարկով ստացվում է 6948 դեպք։ Ավելի վատ են գործերը Բահրեյնում (1 մլն-ին՝ 12,808 դեպք), Չիլիում (1 մլն-ին՝ 12, 681 դեպք), Քուվեյթում (9289), Պերուում (7735), Սինգապուրում (7234) և ԱՄՆ-ում (7121)։ Ցանկում նաև մի քանի գաճաճ պետություն կա՝ Սան Մարինոն, Վատիկանը, Անդորան, Մայոտան, Գվիանան, որտեղ բնակչության քանակը չի հասնում 1 միլիոնի։ Հունիսի 22-ի դրությամբ, ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 20,588 դեպք է հաստատվել, որից ակտիվ է՝ 10,980-ը։ Ապաքինվել է 9131 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 360 մարդ, կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով՝ 117։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |