Ամուլսարի պաշտպաններն արգելում են հանքը շահագործողի անձնակազմի մուտքը տարածք

Ամուլսարի պաշտպաններն արգելում են հանքը շահագործողի անձնակազմի մուտքը տարածք

PanARMENIAN.Net - «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտնել է, որ վաղ առավոտից ինչ-որ մեքենաներ են մուտք գործել իրենց կազմավորած դիրքերից երկրորդում:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ջերմուկցիները նշել են՝ դեմ են, որ «Լիդիան Արմենիայի» կողմից հովանավորվող մեքենա կամ այլ սարքավորումներ մտնեն Ամուլսարի տարածք:

Ջերմուկ եկած Հասարակական կարգի անվտանգության հանցագործության դեմ պայքարի աշխատակիցը նշել է, որ հասկանում է բնակիչների և Ամուլսարի պահապանների խնդիրները, բայց համավարակի և արտակարգ դրության ընթացքում պետք է փոխհամաձայնության գալ:

Ամուլսարի հանքի շահագործումը ներկայումս դադարեցված է։ 2019-ի օգոստոսից հանքի շահագործման մասին քննարկումներն ակտիվացել էին, բնապահպանները շրջափակել էին հանքի տարածքն ու թույլ չէին տալիս այնտեղ աշխաանքներ իրականացնել։ Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե պարզվի՝ շահագործումը կարող է վտանգել տեղանքի բնակչությանն և բնությանը, այն չի սկսվի։ Փաշինյանի խոսքով՝ Ամուլսարը կշահագործվի, եթե պարզվի՝ ռիսկերը կառավարելի են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---