Քոչարյանն ընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի անդամ![]() 30 հունիսի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգրկվել է ռուսական «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդում` որպես անկախ տնօրեն։ Այդ մասին ասվում է կորպորացիայի պաշտոնական կայքում։ Տնօրենների խորհրդի նախագահ է վերընտրվել Վլադիմիր Եվտուշենկովը: Կորպորացիայի բաժնետերերի տարեկան հավաքն անցկացվել է հունիսի 27-ին՝ առցանց: Հունիսի 19-ին Քոչարյանն ազատ է արձակվել դատարանին վճարված 2 մլրդ գրավից դիմաց։ Գրավը վճարվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարների կողմից։ Քոչարյանն անազատության մեջ է 2019-ից։ 2018-ին Ռոբերտ Քոչարյանին 2 անգամ ձերբակալել էին։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008թ․ մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |