Արցախի նախագահ․ 2021-ին կարող է երկնիշ տնտեսական աճ լինել

Արցախի նախագահ․ 2021-ին կարող է երկնիշ տնտեսական աճ լինել

PanARMENIAN.Net - 2021-ին Արցախում տնտեսական աճը կարող է երկնիշ լինել։ Այդ մասին Facebook-ում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով 2020-2025թթ. իր ծրագրի դրույթները:

Նա հիշեցրել է, որ ժամանակին՝ 2011-2012թթ․ ասել է, որ տնտեսական աճի նվազագույն ցուցանիշը պետք է լինի 8 տոկոս: Նա ասել է, որ այդպես էլ նախատեսված է առաջիկա տարիների համար և այդ ցուցանիշը գերակատարվելու է։

Խոսելով ստեղծվելիք նոր աշխատատեղերի մասին՝ Հարությունյանն ասել է, որ առաջիկա տարիներին Արցախում աշխատուժի կարիք է լինելու, տարեկան 5000 և ավելի աշխատատեղ է ստեղծվելու։ Ըստ Արցախի նախագահի՝ դա վերաբերում է տարբեր ոլորտներին, այդ թվում՝ շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման։

Հարությունյանը հավելել է, որ փորձելու են ճիշտ վերաբնակեցման, հայրենադարձության քաղաքականություն իրականացնել, ինչը թույլ կտա լուծել նաև աշխատուժի խնդիրը:

Նա նշել է, որ ամենակարևոր ծրագրերից է բնակարանաշինությունը:

«Հայտարարել ենք տարեկան 1000 բնակարան կառուցելու մասին, բայց վստահեցնում եմ, որ շատ ավելին է կառուցվելու»,- ասել է Հարությունյանը։

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ նա նշել է՝ ամեն ինչ արվելու է, որ առաջիկա 4-5 տարում Արցախում անմշակ հող չմնա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---