28-ամյա Անուշ Թորանյանը` Փարիզի փոխքաղաքապետ

28-ամյա Անուշ Թորանյանը` Փարիզի փոխքաղաքապետ

PanARMENIAN.Net - 28-ամյա ֆրանսահայ Անուշ Թորանյանը նշանակվել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի տեղակալ։ Նա ներկայացնում է գործող քաղաքապետի քաղաքական ուժը (սոցիալիստական կուսակցություն)։ Թորանյանը զբաղվելու է հասարակական կյանքի հարցերով, այդ թվում հանրային բանավեճերին քաղաքացիների մասնակցությամբ։

Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում՝ Փարիզի 15-րդ շրջանում։ Բացի հաջող մասնակցությունից Ֆրանսիայի հասարակական և քաղաքական կյանքին, նա նաև հայ համայնքի ակտիվ մասնակից է։ Նա մասնակցել է նաև Հայաստանին աջակցության ծրագրերին, եղել է Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն։

Ավելի վաղ Ստրասբուրգի քաղաքապետ էր ընտրվել հայազգի բնապահպան Ժաննա Բարսեղյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---