Մարտի 16-ից մինչև ԱԴ ավարտն անձնագրի ժամկետը լրանալու դեպքում այն վավեր կհամարվի

Մարտի 16-ից մինչև ԱԴ ավարտն անձնագրի ժամկետը լրանալու դեպքում այն վավեր կհամարվի

PanARMENIAN.Net - Մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցմամբ անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնագրերի վավերականության հետ կապված որոշումը պամանավորված է կորոնավիրուսի պատճառով հաստատված արտակարգ դրությամբ։

ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է սահմանվել, որը հետագայում չորս անգամ երկարաձգվել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին հայտարարել է, որ արտակարգ դրությունը ևս առնվազ 30 օրով կերկարաձգվի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---