Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը![]() 8 հուլիսի 2020 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նիստը նախագահել է երկրի խորհրդարանի փոխղեկավար Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից, տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։ Համաձայնագիրը խորհրդարան էր մտել հունիսի 24-ին: Հուլիսի 1-ին Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել էին համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, հիմնական բանախոսներն էին իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «Սիրիզա» կուսակցության պատգամավոր Աթանասիոս (Նասոս) Եվֆիմիու Աթանասիոսը: Համաձայնագրին կողմ էին արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «Սիրիզա», «Փոփոխության Շարժում» (Կինիմա Ալաղիս), «Հունական լուծում» (Էլլինիկի Լիսի) և «Մերա 25 » կուսակցությունները: Դեմ էր արտահայտվել Կոմունիստական կուսակցությունը: Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |