ՀՀ-ից դուրս ծառայող հայ խաղաղապահների շրջանում Covid-19-ով վարակվածներ չկան

ՀՀ-ից դուրս ծառայող հայ խաղաղապահների շրջանում Covid-19-ով վարակվածներ չկան

PanARMENIAN.Net - Արտերկրում խաղաղապահական առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների թվում կորոնավիրուսով վարակվածներ չկան։ Այս մասին PanARMENIAN.net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՀՀ ԶՈւ խաղաղապահները ծառայություն են իրականացնում աշխարհի 4 երկրում։ ՆԱՏՕ-ի մանդատով Աֆղանստանում ծառայում է 121-131 հոգանոց, Կոսովոյում՝ 35 հոգանոց զորախումբ, իսկ ՄԱԿ-ի մանդատով Լիբանանում ծառայում է 32 խաղաղապահ, Մալիում՝ 1։

Աֆղանստանում կորոնավիրուսով է վարակվել վրացական զորախմբի շուրջ 30 խաղաղապահ։ Նրանք տարհանվել են Աֆղանստանից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---