ՀԱՊԿ արտահերթը հայ-ադրբեջանական սահմանին սրման հարցով անորոշ ժամանակով հետաձգվել է

ՀԱՊԿ արտահերթը հայ-ադրբեջանական սահմանին սրման հարցով անորոշ ժամանակով հետաձգվել է

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար հուլիսի 13-ին կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Ըստ խոսնակի՝ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ինչ ձևաչափով պետք է կայանա քննարկումը։

Զայնետդինովն ասաց՝ որ ավելացնելու այլ բան չունի,չմեկնաբանելով, թե ում նախաձեռնությամբ է նիստը հետաձգվել։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ի Տավուշի ուղղությամբ բախումներով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ:

Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան, հայտարարվել է 2 ոստիկանի վիրավորվելու մասին: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի մասին:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---