Հովհաննիսյան․ Կամավորական խմբերով ու ավտոերթերով Տավուշ մի մեկնեք, կարող եք խանգարել ԶՈւ-ին

Հովհաննիսյան․ Կամավորական խմբերով ու ավտոերթերով Տավուշ մի մեկնեք, կարող եք խանգարել ԶՈւ-ին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հորդորել է բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը, ինչպես նաև ավտոերթեր չկազմակերպել դեպի այդ մարզ: Այդ մասին հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքակառավարման մարմինների բնականոն գործունեությանը»,- ասել է նա։

Ավելի վաղ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ հայկական զինված ուժերն այս պահի դրությամբ չունեն կամավորների օգնության կարիք և փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրը։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100-հոգանոց դիվերսիայի փորձ է իրականացրել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չունի ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---