Ադրբեջանը սպառնում է հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին16 հուլիսի 2020 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին։ «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ նորագույն հրթիռները, որոնք մեր բանակի զինանոցում են, կարող են մեծագույն ճշգրտությամբ խոցել Մեծամորի ԱԷԿ-ը, ինչը ՀՀ-ի համար մեծ աղետ կդառնա»,- ասել է երկրի ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգյահլըն, հայտնում է Azerbaycan24-ը։ Դրանից ավելի վաղ նա պատասխանում էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Ում էր նա հակադարձում, սակայն, հասկանալի չէ․ հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։ Մեծամորի ատոմակայանը մոտ է հայ-թուրքական սահմանին։ Տարածաշրջանի քամու վարդում գերակշռում են հյուսիսային և հյուսիս-արևելյան քամիները, այսինքն՝ հիմնականում օդը շարժվում է դեպի հարավ ու հարավ-արևմուտք՝ Թուրքիայի տարածք։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |