Հայ մատակարարները ծիրանը Ռուսաստանում կարող են իրացնել երեք կետում

Հայ մատակարարները ծիրանը Ռուսաստանում կարող են իրացնել երեք կետում

PanARMENIAN.Net - Հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է 3 այլընտրանքային լուծում. ապրանքը տեղափոխել հետևյալ իրացման կետեր։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը և ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Առաջարկվող երեք կետերն են․

1․Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:

2․Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկում է «Տաշիր» ԸԽ-ն, այստեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:

3․LeoMall առևտրի կենտրոն, Սանկտ Պետերբուրգ, Պլաներնայա փողոց, տ. 59։ Կետում հայ մատակարարներին առևտուրը անհատույց հիմունքներով կազմակերպել առաջարկում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները։

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել էր, որ եթե հիմնավորվի, որ հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։

Մոսկվայում Ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում՝ Food City-ում, արգելել են հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։ Հայ ֆերմերները պատմում են, որ իրենց առաջարկել են հանել հայկական տարբերանշանը և անցկացնել շուկա։ Նրանք հրաժարվել են։ Ռուսաստանի տարբեր վայրերից հայերը շտապում են Մոսկվա՝ գնելու բեռնատարներում մնացած ծիրանը։

 Ուշագրավ
2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի
Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ