Աղբյուր․ Շոյգուն Հասանովին ասել է՝ ՌԴ զորքի ստուգումները հայ-ադրբեջանական սահմանային դեպքերի հետ կապ չունեն![]() 18 հուլիսի 2020 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հուլիսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին իր ռազմական-դիվանագիտական աղբյուրներին հղում անելով։ Ըստ աղբյուրի՝ Շոյգուն Հասանովի հետ խոսել է ՌԴ զորքի մարտական պատրաստության ստուգումների մասին։ «ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ այդ միջոցառումը պլանային է եղել և ոչ մի կերպ կապ չի ունեցել հայ-ադրբեջանական սահմանային ընթացիկ իրավիճակի հետ»,- ասել է նա։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Բաքվի նախաձեռնությամբ, քննարկվել են երկու երկրի ռազմական գործակցությանը վերաբերող հարցեր։ ՌԴ-ում նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ հուլիսի 17-ին հայտարարվել էր զորքերի չնախազգուշացված ստուգում՝ Հրավային և Արևմտյան օկրուգներում։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |