Լոս Անջելեսի քաղաքապետ․ Ադրբեջանը պետք է դադարի սպառնալ ՀՀ-ին

Լոս Անջելեսի քաղաքապետ․ Ադրբեջանը պետք է դադարի սպառնալ ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր աջակցությունն է հայտնել տեղի հայ համայնքին և հայտարարել, որ Ադրբեջանը պետք է վերջ տա իր սպառնալիքներին։

«Մենք բռնության դեմ կանգնած ենք հայկական համայնքի կողքին։ Ադրբեջանը պետք է վերջ տա հայկական ատոմակայանին հարվածելու իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին և ընդունի միջազգային դիտորդներին։ Դիվանագիտությունը և երկխոսությունը միակ տարբերակն են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ունենալու համար», - գրել է նա Twitter-ում։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին։

Կալիֆոռնիայի բնակչության 0,65 տոկոսը կամ 252,679 մարդ իրեն նույնականացնում է որպես հայկական ծագում ունեցողի։ Այս նահագնում է գտնվում Լոս Անջելես քաղաքը։

Կալիֆոռնիայում առաջին հայերը հաստատվել են 1874 թվականին։ Նրանց թիվն աճել է 1915 թվականին՝ Օսմանյանի Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունից հետո։ ԱՄՆ-ի ամբողջ բնակչությունն ավելի քան 325,000,000 մարդ է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---