ՀՀ-ում 74%-ը համակարծիք է՝ Covid-19-ի դեմ պայքարը հանրության և գործադիրի համատեղ պարտականությունն է

ՀՀ-ում 74%-ը համակարծիք է՝ Covid-19-ի դեմ պայքարը հանրության և գործադիրի համատեղ պարտականությունն է

PanARMENIAN.Net - Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute) հունիսի 18-ից 25-ը հետազոտել է ՀՀ բնակչության հանրային կարծիքը՝ կապված կորոնավիրուսի և դրա դեմ պայքարի վերաբերյալ։ Հարցվածների 19%-ն ակնկալում է, որ նորմալ կյանքին վերադառնալ կլինի ավելի քան մեկ տարուց, 29%-ը՝ 6 ամսվա ընթացքում․ 17%-ը՝ մեկ տարվա ընթացքում, 26%-ը՝ չգիտի, 9%-ը կարծում է՝ անհապաղ։

Հարցմանը մասնակցել է 1517 մարդ, որոնցից 351-ը՝ 18-29 տարեկան, 560-ը՝ 30-49, 606-ը՝ 50-ից բարձր։ Հարցվածներից 693-ը տղամարդ է, 824-ը՝ կին։

74%-ը համակարծիք է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը հանրության և կառավարության համատեղ պարտականությունն է, 23%-ի կարծիքով՝ մարդու անձնական պարտականությունն է պաշտպանել իրեն և շրջապատին կորոնավիրուսից, 3%-ը կարծում է, որ կառավարության պարտականությունն է՝ պաշտպանել հանրությանը կորոնավիրուսից։

Վարակի հետ կապված կառավարության որոշումների մասին տեղեկություն ստանալու լավագույն հարթակը հարցվածների 22%-ի կարծիքով վարչապետի ֆեյսբուքյան էջն է, 15%-ի կարծիքով՝ փողոցում բարձրախոսերով արվող հայտարարությունները, 13%-ի՝ սոցիալական մեդիան, 11%-ի՝ վահանակների վրա ցուցադրվող տեսանյութ-գովազդները, ևս 11%-ի՝ առողջապահության մասնագետների հետ հարցազրույցները, 10%-ի՝ օրական ճեպազրույցները և մամուլի ասուլիսները, հեռուսատատեսությունը՝ 2%-ի կարծիքով, թեժ գծերը՝ 2%-ի կարծիքով, կայքերը՝ 2%-ի, հեռախոսային հավելվածները՝ 1%-ի։

Կառավորության ինֆորմացիոն քաղաքականությունից գոհ է ընդհանուր հարցվածների 54 տոկոսը (որոնցից բարձրագույն կրթություն ունի 49%-ը), ինչ-որ չափով գոհ է 27%-ը, 6%-ը խիստ դժգոհ է, 9%-ն ինչ-որ չափով գոհ չէ։

Հարցվածների 48%-ն ամեն օր լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում հանդիպում է մոլորեցնող կամ ապակողմնորոշող թեմատիկ ինֆորմացիայի։

Տեղեկատվության առումով հարցվածներն ամենաշատը վստահում են պարետատանը (57%), առողջապահական ոլորտի մասնագետներին (50%), ընկերներին կամ ընտանքին (41%), ԱՀԿ-ին (35%)։

Կորոնավիրուսի հետևանքերը մեղմացնելու նպատակով կառավարության սոցիալական ծրագրերից գոհ է 45%-ը, ինչ-որ չափով գոհ է 24%-ը, խիստ դժգոհ է 13%-ը, ինչ-որ չափով դժգոհ է 13%-ը։

Հարցվածների մեծամասնությունը՝ 14%-ը, կարծում է, որ կառավարությունը կորոնավիրուսի ընթացքում և նաև հետո առավել ուշադրություն պետք է դարձնի առողջապահության ոլորտի և սարքավորումների առկայությանը։

Եվրոպական երկրները կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաօգտակարն են եղել Հայաստանին հարցվածների 14%-ի գնահատմամբ, Չինաստանը՝ 13%-ի, ԱՄՆ-ն՝ 11%-ի , Ռուսաստանը՝ 8%-ի, Վրաստանը՝ 7%-ի, ոչ մի երկիր՝ 3%-ի գնահատմամբ։ Չգիտի կամ չի ցանկացել պատասխանել 44%-ը։

Կարդացեք նաև՝ «IRI․ ՀՀ-ում 30 տարեկանից մեծերն ավելի մտահոգ են Covid-19-ով վարակվելով, քան 18-ից 29-ը»

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---