Ամերիաբանկը` ՀՀ-ում լավագույն օնլայն բանկ, ըստ SME Banking Club-ի![]() 23 հուլիսի 2020 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ճանաչվել է բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում։ ԱՊՀ և Կովկասյան երկրների 90-ից ավելի բանկի ուսումնասիրության արդյունքում SME Banking club-ը ընտրել է լավագույն բանկերը և կազմել թոփ-20 վարկանիշային աղյուսակը։ Այն կազմելիս ակումբն առանձնակի կարևորել է հատկապես փոքր և միջին բիզնեսի համար առաջարկվող ծառայությունները։ Վերլուծությունն իրականացվել է 2019 թվականի արդյունքների հիման վրա, կազմվել է վարկանիշային աղյուսակ։ Հաղթող բանկերը որոշվել են ակումբի փորձագիտական խմբի կողմից անցկացված ուսումնասիրության հիման վրա։ Կարևորվել են հատկապես բիզնեսի համար օնլայն բանկային գործառնությունների հնարավորություններն ու հարմարավետությունը։ SME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ վերլուծելու և գնահատելու, թե ինչպիսի ծառայություններ են ներդրել տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական հաստատությունները՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |