Կոնգրեսում բանաձևերի հայ-ադրբեջանական լոբբիստական պատերազմ է

Կոնգրեսում բանաձևերի հայ-ադրբեջանական լոբբիստական պատերազմ է

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական լոբբիստական պատերազմ է ընթանում Միացյալ Նահանգների Կոնգրեսում՝ դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումբերի ֆոնին մի շարք բանաձևեր են բերվում օրակարգ: Այս մասին հայտնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

1. ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հրապարակայնությունը պարտադրող օրենքի նախագիծը, որը Կոնգրես էր բերվել հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը, ընդունվել է։ Իսկ Արցախի ականազերծման ֆինանսավորումը վերականգնելու մասին հայկական ծագմամբ կոնգրեսական Ջեկի Սփիերի բերած բանաձևը կքվեարկվի մոտ օրերս (Արցախի ականազերծում):

3. Ադրբեջանցիների բերած 3 բանաձևերից մեկը մերժվել է (Քոհենի բանաձևը Արցախի օգնության արգելքի մասին), երկրորդը հեղինակի կողմից հանվել է շրջանառությունից (Քուելարի` անուղղակիորեն Արցախին նկատի առնվող բանաձև): Եվ 3-րդ՝ ամենահակահայկական բանաձևն* ընդունվել և ուղարկվել է Սենատ:

Ավելի վաղ միջազգայնագետը գրել էր, որ «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021-ի Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում՝ նման ձևակերպմամբ.

«Պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը.

1. Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:

2․ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը, 1991 թվականից ի վեր»:

Նա նաև նկատել է, որ արդյունք է տվել հայ համայնքի բացառիկ ակտիվությունը Կոնգրեսականներին զանգելու և ճնշում գործադրելու հարցում։

Հուլիսի 16-ին հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ավելի վաղ իր աջակիցներին խնդրել էր իրենց սենատորներին և ներկայացուցիչներին կոչ անել աջակցել Հայաստանին՝ հայամետ օրենքի ընդունման հարցում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---