Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքից հետո 13 ձերբակալված կա

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքից հետո 13 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Մոսկվայի հարավ-արևելքում հայերի ու ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալվել է 13 մարդ։ Ձերբակալվածներից մեկի մոտ ուսին կտրված վերք է եղել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը տեղեկացրել է, որ միջադեպին մասնակցել են հայեր և ադրբեջանցիներ։ Ծեծկռտուքին ներգրավված է եղել մոտ 20 մարդ։

Facebook-ում նաև ձերբակալությունների տեսանյութ է տարածվել:

Մոսկվայում հուլիսի 23-ի երեկոյան ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Ֆեյսբուքյան էջերից մեկում տարածված տեսանյութում երևում է, որ մի խումբ ադրբեջանցի հավաքվել է մեքենայում գտնվող հայի շուրջ, ոտքերով հարվածել մեքենային, ծեծել վարորդին։ Մեկ այլ խումբ այգում ոտքերով մի քանի անգամ հարվածել է հային և հարցրել՝ «Ղարաբաղն ումն է»։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---