ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ ադրբեջանական սադրանքների մասին․ Նպատակն է երկրում լարվածություն ստեղծել

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ ադրբեջանական սադրանքների մասին․ Նպատակն է երկրում լարվածություն ստեղծել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից ՌԴ-ում հայերի հանդեպ սադրանքները նպատակ ունեն թուլացնելու Ռուսաստանում ազգամիջյան համերաշխության հիմքերը, բազմազգ հասարակության մեջ լարվածություն մտցնելու ու երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծելու, հայտարարել են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում։

Դեսպանատունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարումից հետո ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների միջև պարբերաբար սրվող հարաբերություններին։ Հուլիսի 23-ի երեկոյան Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Ավելի վաղ մոսկովյան մի շարք առևտրի խոշոր կենտրոններում ադրբեջանցի տերերն արգելել էին հայկական ապրանքների վաճառքը։

Ըստ Մոսկվայում ՀՀ դեսպանության՝ անհապաղ պետք է քայլեր ձեռնարկվեն իրավիճակի կարգավորման, հետագա զարգացումներից խուսափելու համար, իսկ Ռուսաստանի տարածքում գործող տնտեսվարողներն անկախ ազգությունից ու քաղաքացիությունից պետք է պահպանեն ՌԴ օրենքները։

«Անցյալ գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվում էին բազմաթիվ սադրանքներով, նաև հայերի վրա հարձակումներով, ցավոք, ևս մեկ անգամ ցուցադրում են ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը։ Այդ սադրանքները նպատակ ունեն թուլացնել Ռուսաստանում ազգամիջյան համերաշխության հիմքերը, բազմազգ հասարակության մեջ լարվածություն մտցնել ու երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել»,- ասվում է հաղորդարության մեջ։

Դեսպանատնից հայտնել են, որ իրենք, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցները ՌԴ համապատասխան մարմիններին տեղեկացրել են հուլիսի 23-ի գիշերվա իրադարձությունների մասին։

Դեսպանատունը կոչ է արել ՌԴ հայերին լինել զգոն, զուսպ ու չենթարկվել սադրանքների, չմասնակցել տարբեր ակցիաների ու նախաձեռնությունների, որոնք կազմակերպվում են ի պատասխան ադրբեջանական կողմի սադրանքների։ Նաև հորդորել են սադրիչ դրսևորումների առկայության դեպքում զանգահարել Ռուսաստանում ՀՀ դեսպանություն (հեռ. + 7 (966) 118-89-84) կամ Ռուսաստանի հայերի միություն (հեռ. +7 (916) 417-88-82):

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է
Ռուդենկոն հայտնել է, որ ԼՂ հարցով հաղորդակցությունն իրականացվում է փորձագիտական մակարդակով ու ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով
Оպերատիվ մարտավարական իրադրությունն ամբողջությամբ ՊԲ վերահսկողության ներքո է