Իտալիան կարգելի ՀՀ-ում եղածների մուտքն իր տարածք մինչև հուլիսի 31-ը![]() 24 հուլիսի 2020 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Վերջին 14 օրը մի շարք երկրներում, այդ թվում` ՀՀ-ում եղած մարդկանց մուտքն Իտալիա կարգելվի մինչև հուլիսի 31-ը, հայտնում է երկրի կառավարության պաշտոնական կայքը։ «Հուլիսի 9-31-ն արգելվում է Իտալիա մուտք գործել ցանկացած անձի, ով վերջին 14 օրը գտնվել է կամ անցել է հետևյալ երկրներից մեկով՝ Հայաստան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չիլի, Կոսովո, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Օման, Պանամա, Պերու, Դոմինիկյան Հանրապետություն և Սերբիա»,- նշվում է կառավարության հայտարարության մեջ: Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,613-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։ Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9969 է։ Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցնում է 245,000-ը, 35,000-ից ավելի մարդ է մահացել։ Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի օջախներից մեկն էր, այժմ երկիրը վարակի հաստատված դեպքերի թվով զիջում է միայն Իսպանիային։ Photo. Getty Images
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |