Պուտին․ ՌԴ-ի համար շատ զգայուն է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը![]() 24 հուլիսի 2020 - 19:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը «շատ զգայուն» է անվանել Ռուսաստանի համար, փոխանցում է Aysor.am-ը։ «Մեզ համար դա շատ զգայուն է՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է նա Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը: Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը։ «Քննարկվել են նաև Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, գլխավորապես` այդ հանրապետությունների սահմանին շարունակվող լարվածության ֆոնին», - նշել է Պեսկովը: Հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմանային լարումից հետո ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները սրվել են։ Հուլիսի 23-ի երեկոյան Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել են հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Ավելի վաղ մոսկովյան մի շարք առևտրի խոշոր կենտրոններում ադրբեջանցի տերերն արգելել էին հայկական ապրանքների վաճառքը։ Հուլիսի 24-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել էր համայնքների դերը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |