ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը ՀՀ-ին և Ադրբեջանին՝ պատրաստվել առարկայական բանակցությունների![]() 25 հուլիսի 2020 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ դիտորդները պետք է հնարավորինս շուտ վերադառնան տարածաշրջան: Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունել են Տավուշում հուլիսի 16-ից հաստատված հարաբերական կայունությունը և Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել օգտվել լարվածության թուլացումից և պատրաստվել լուրջ առարկայական բանակցությունների։ Նրանք կարևորել են այս բարդ շրջանում կողմերի՝ սադրիչ հայտարարություններից և գործողություններից զերծ մնալը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ուղղված սպառնալիքներից խուսափելը: «Վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահ երկրների համատեղ ջանքերը և/կամ փորձ են անում միակողմանի նոր «պայմաններ» սահմանել կամ փոփոխել հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը», - ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: Համանախագահները վերահաստատել են, որ խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է առավելապաշտական դիրքորոշումից զերծ մնալով, հրադադարը խստորեն պահպանելով և սադրիչ հայտարարություններից ու գործողություններից խուսափելով։ Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը երախտագիտություն են հայտնել միջազգային կառույցների ղեկավարներին, որոնց հրադադարը խստորեն պահպանելու և համանախագահների հովանու ներքո երկխոսությունը վերսկսելու կոչերն աջակցել են համանախագահների կողմից միջնորդության ակտիվ ջանքերին: Հատկապես դրական է համարվել նմանատիպ միջնորդությունների անկողմնակալությունը։ Համանախագահները վերահաստատել են 2019-ի մարտի 9-ի հայտարարության մեջ իրենց կողմից ամրագրված այն սկզբունքներն ու տարրերը, որոնք շարունակում են հիմք լինել միջնորդական ջանքերի համար: Նրանք պատրաստ են ցանկացած պահի հանդիպել կողմերի ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ: Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից 21-ին սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |