ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը ՀՀ-ին և Ադրբեջանին՝ պատրաստվել առարկայական բանակցությունների

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը ՀՀ-ին և Ադրբեջանին՝ պատրաստվել առարկայական բանակցությունների

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ դիտորդները պետք է հնարավորինս շուտ վերադառնան տարածաշրջան:

Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունել են Տավուշում հուլիսի 16-ից հաստատված հարաբերական կայունությունը և Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել օգտվել լարվածության թուլացումից և պատրաստվել լուրջ առարկայական բանակցությունների։

Նրանք կարևորել են այս բարդ շրջանում կողմերի՝ սադրիչ հայտարարություններից և գործողություններից զերծ մնալը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ուղղված սպառնալիքներից խուսափելը:

«Վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահ երկրների համատեղ ջանքերը և/կամ փորձ են անում միակողմանի նոր «պայմաններ» սահմանել կամ փոփոխել հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը», - ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

Համանախագահները վերահաստատել են, որ խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է առավելապաշտական դիրքորոշումից զերծ մնալով, հրադադարը խստորեն պահպանելով և սադրիչ հայտարարություններից ու գործողություններից խուսափելով։

Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը երախտագիտություն են հայտնել միջազգային կառույցների ղեկավարներին, որոնց հրադադարը խստորեն պահպանելու և համանախագահների հովանու ներքո երկխոսությունը վերսկսելու կոչերն աջակցել են համանախագահների կողմից միջնորդության ակտիվ ջանքերին: Հատկապես դրական է համարվել նմանատիպ միջնորդությունների անկողմնակալությունը։

Համանախագահները վերահաստատել են 2019-ի մարտի 9-ի հայտարարության մեջ իրենց կողմից ամրագրված այն սկզբունքներն ու տարրերը, որոնք շարունակում են հիմք լինել միջնորդական ջանքերի համար: Նրանք պատրաստ են ցանկացած պահի հանդիպել կողմերի ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ:

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց արդյունքում 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից 21-ին սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---