ԱՄՆ դեսպանատուն․ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են, բայց բռնությանը պատասխան կտրվի![]() 25 հուլիսի 2020 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։ «Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ»,-ասվում է հայտարարության մեջ։ Հուլիսի 23-ին Գերմանիայում հրկիզվե էր ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Գերմանացի փորձագետներն ու ոստիկանները դիտարկում էին միտումնավոր հրկիզման վարկածը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բոլոր ցուցարարներին պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և զսպվածություն դրսևորել։ Ավելի վաղ ԱՄՆ-ում հայերի և ադրբեջանցիների հետ կապված միջադեպ էր եղել Լոս Անջելես քաղաքում։ Ըստ տեղի հայերի՝ ադրբեջանցիները սադրիչ գործողություններ էին իրականացրել, որոշ հայեր բախումների հետևանքով վնասվածքներ էին ստացել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |