ԱՄՆ դեսպանատուն․ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են, բայց բռնությանը պատասխան կտրվի

ԱՄՆ դեսպանատուն․ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են, բայց բռնությանը պատասխան կտրվի

PanARMENIAN.Net - Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։

«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 23-ին Գերմանիայում հրկիզվե էր ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Գերմանացի փորձագետներն ու ոստիկանները դիտարկում էին միտումնավոր հրկիզման վարկածը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բոլոր ցուցարարներին պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և զսպվածություն դրսևորել։

Ավելի վաղ ԱՄՆ-ում հայերի և ադրբեջանցիների հետ կապված միջադեպ էր եղել Լոս Անջելես քաղաքում։ Ըստ տեղի հայերի՝ ադրբեջանցիները սադրիչ գործողություններ էին իրականացրել, որոշ հայեր բախումների հետևանքով վնասվածքներ էին ստացել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---