Պետերբուրգում ազգամիջյան բախումներ թույլ չտալու համար հայերի և ադրբեջանցիների են ձերբակալում

Պետերբուրգում  ազգամիջյան բախումներ թույլ չտալու համար հայերի և ադրբեջանցիների են ձերբակալում

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը պրոֆիլակտիկորեն ձերբակալում է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների։

Ձերբակալությունները լինում են տարբեր առիթներով, սակայն նրանց հիշեցնում են, որ ազգամիջյան հարցերը պետք է լուծել հակամարտող երկրների սահմանին։ Այս մասին գրում է «Ֆոնտանկա»-ն։

Աղբյուրի տվյալներով՝ ռեյդեր են իրականացվել քաղաքի կենտրոնում։ Ռուբեյնշտեյն փողոցի վրա 27 մարդ են ձերբակալվել, որոնց մեծ մասին՝ փողոցում ալկոհոլ խմելու համար։ Եվս 35 հոգի ձերբակալվել է Դումսկայա փողոցից։ Ռեյդեր են իրականացվել նաև քաղաքի ծայրամասում, որոնց մասնակցել են կինոլոգներ և և ճանապարհային ոստիկանությունը։

Ձերբակալություններին ներգրավվել են Ներքին գործերի նախարարության ծայրահեղականությանը հակազդելու գլխավոր վարչության աշխատակիցները, Ռոսգվարդիայի արագ արձագանքման հատուկ ջոկատը և հատուկ նշանակության մոբիլ ջոկատը։

47News.ru-ը հայտնում է, որ Լենինագրադի շրջանում նախապատրաստվել է 25-ը 25-ի դիմաց կռիվ, որի դեմն առել են իրավապահ մարմինները։

Ադրբեջանցիները կռվի նախօրեին տեսանյութ են հրապարակել։ Հարուցվել է քրգործ միջազգային թշնամություն հրահելու կապակցությամբ։

Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Բախումներ են եղել նաև Լոնդոնում, Լոս Անջելեսում։ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը խնդրում է երկրում ապրող հայրենակիցներին չտրվել որևէ սադրանքի, լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---