ՀՀ դեսպանություն. ՌԴ-ի հետ կանոնավոր ավիափոխադրումը դեռ չի վերսկսել

ՀՀ դեսպանություն. ՌԴ-ի հետ կանոնավոր ավիափոխադրումը դեռ չի վերսկսել

PanARMENIAN.Net - Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր սկսել են առաջարկել օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթերի տոմսեր, մինչդեռ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթերի վերսկսման ժամկետները քննարկման փուլում են։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։

Ելնելով նշվածից՝ դեսպանությունը խորհուրդ է տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթերի վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ խնդիրներից խուսափելու նպատակով։

«Կանոնավոր չվերթերի վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։ Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթերը։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում պահպանվում է ՀՀ քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև երկրում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց՝ երկիր մուտք գործելու արգելքը։

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---